Աշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից. Politik.am


13:44 , 25 հուլիս, 2025

Politik.am-ը գրում է.

Երեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։

Ընտրողների ռեգիստրում մեզ համար հետաքրքիր մի փաստ պարզվեց։ Աշոտ Փաշինյանը ոչ միայն գրանցված չէ այն տանը, որտեղ բնակվում են նրա ծնողները և քույրերը, այլև ընդհանրապես որևէ տեղ գրանցված չէ։ Սա նշանակում է, որ Աշոտ Փաշինյանը կամ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից (և բնականաբար չէր կարող լինել ընտրողների ռեգիստրում), կամ՝ դուրս գալով այն հասցեից, որտեղ նախկինում գրանցված էր, այլ վայրում հաշվառման չի անցել։

Եթե նա հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, ապա դա ամենավառ գնահատականն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ եթե պահպանել է քաղաքացիությունը, բայց որևէ տեղ չի հաշվառվել, ապա դա օրենքի խախտում է։

Հայաստանում զինապարտ, չափահաս տղամարդու կողմից բնակության հասցեից դուրս գալը՝ առանց նոր վայրում գրանցվելու, իրավական տեսանկյունից կարող է առաջացնել մի շարք խախտումներ կամ իրավական հետևանքներ, հատկապես պարտադիր զինվորական հաշվառման և զորակոչի համատեքստում։

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք

2. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք

3. ՀՀ Քրեական օրենսգիրք

Փորձեցինք կապ հաստատել անձամբ Աշոտ Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե որն է իրականությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Այգեստան գյուղում նրա հետ հանդիպման փորձն ապարդյուն անցավ, քանի որ, ըստ գյուղացիների, նրան արդեն տարել էին Երևան։ Այլ կերպ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։