Գուրգեն Մարգարյանի հայրը վերականգնողական բուժում է ստանում


14:18 , 1 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Գուրգեն Մարգարյանի հայրը` Արտուշ Մարգարյանն այժմ վերականգնողական բուժում է անցնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասինAysor.am-ի հետ զրույցում ասաց նրան վիրահատող բժիշկ Արայիկ Ոսկանյանը.

«Արտուշ Մարգարյանն արդեն մի քանի օր է` դուրս է գրվել մեր մոտից: Պետք է ասեմ, որ վիրահատության հետ կապված ամեն բան լավ է անցել ու խնդիր չկա: Իսկ վերականգնողական բուժում այժմ անհրաժեշտ է, քանի որ, ինչպես հայտնի է Մարգարյանի մոտ կա արյան շրջանառության խնդիր»,- ասաց Արայիկ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանն ինքնասպանության փորձ էր արել սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերն, իր տանը: