ՔՊ-ական Թորոսյան Արսենի վրա կարելի էր միայն ղժժալ, բայց…


14:25 , 24 հուլիս, 2025
Հայտարարելով, որ սոցհարցումները չեն կարող ուղղակիորեն պրոյեկտվել ընտրությունների արդյունքների վրա՝ ՔՊ-ական Թորոսյան Արսենը՝ «Պսիխը», վստահություն է հայտնել,որ ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է 50+ ձայնով ու դեռ շատ ավելին է ստանալու, քան 50+-ը, քանի որ իրենց գաղափարները մրցունակ են, և ավելի մրցունակ գաղափաներ առաջարկողներ չկան՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով:
Փաստորեն՝ Սինգապուրի հետ Հայաստանի տարածքը համեմատող ու դրանով մխիթարվելու կոչ հնչեցնող, երկիրը մի մեծ կոնցլագերի վերածող Նիկոլը, ըստ ՔՊ-ական «Պսիխի», անգերազանցելի գաղափարախոս է՝ քարոզելով այնպիսի գաղափարաբանություն, որը մրցակցությունից դուրս է: Իհարկե, կարելի էր միայն ղժժալ սրա ինքնավստահության վրա, բայց, ցավոք, հիմա այնպիսի իրավիճակ է, որ ղժժալու փոխարեն պետք է զգուշանալ ու լրջանալ. 2021-ը կարող է կրկնվել: Ինչո՞ւ: Որովհետև ՔՊ-ակաների առջև կանգնած են մարդիկ, որոնց վարկանիշը Միրզոյան Արոյի հանրային վարկանիշից անգամ ցածր է: Արսենը գիտի՝ եթե Նիկոլը 2026 հասնի, ամեն ինչ լինելու է իրենց գծագրախ սցենարով և ոչ թե այն պատճառով, որ իրենք լավն են, այլ՝ այն, որ հակազդեցություն չկա,քանի որ հակազդողների ճամբարում գզվռտոց է, որի հեղինակն էլ «վոինն» է՝ մարդ, որ Նիկոլին անձամբ է վերարտադրել ու հիմա էլ պահում է աթոռին՝ հրաժարվելով նրան իմպիչմենտի ենթարկել: Եթե մի անգամ արել է, ինչո՞ւ չկրկնել:

ՔՊ-ում ձևը գիտեն. կհայտարարեն, որ հարցումները կեղծ են կամ ոչ ամբողջական, կկեղծեն, տոկոսը կխփեն, Եվրոպան էլ կնիքը կդնի ու լեգիտիմ կճանաչի, իսկ եթե փողոցային շարժում լինի, ՔՊ-ն այն արյան մեջ կխեղդի ու ախ էլ չի անի: