12:53 , 24 հուլիս, 2025
Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլին ուղղված կոչին է անդրադարձել Էրդողանի թոռնիկներից էլ թրքասեր ՔՊ-ական Կարապետյան Մարիշը: Առաջին նախագահին մեղադրելով ամենածանր հանցագործությունների համար՝ Մարիշը նրան դատապարտել է հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը ժամանակին խափանելու ու արցախյան հիմնախնդրի բանալին Մոկսվային տալու համար:
Ի դեմս Տեր-Պետրոսյանի Մարիշն իրականում դատապարտել է Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներին՝ Արցախը թուրքին չնվիրելու համար: Նա կարծում է, թե եթե դեռ 90-ականներին Արցախը տայինք Բաքվին, լինելու էր կայուն խաղաղություն: Բայց հարց է ծագում՝ հիմա, երբ Նիկոլը կյանքի է կոչել Մարիշի փափագը, տարածաշրջանում խաղաղությո՞ւն է, եթե խաղաղություն է, եթե իսկապես թուրքերը նպատակ չունեն՝ հարմար առիթի դեպքում գրավելու ամբողջ Հայաստանը, ինչո՞ւ Իլհամը Նիկոլի կողմից այդքան մուրված փաստաթղթի տակ չի ստորագրում՝ հասկացնելով՝ խաղաղության չի ձգտում, թե՞ 90-ականների Ադրբեջանն այլ էր՝ ավելի խաղաղասեր ու քաղաքակիրթ, քան հիմա: Փոխարենը Նիկոլի ձեռամբ հայությանն են ոչնչացնում ու մարիշներ բուծում, որ երբ վերջնականապես վիլայեթացնեն Հայաստանը, կարողանան սրանց ձեռամբ հանգիստ կառավարել «Արևմտյան Ադրբեջանը»: