19:12 , 23 հուլիս, 2025
Սկանդալային դեպք է պատահել եվրոպական հանգստյան գոտիներից կեկում: Հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ Խորվաթիայի Դուբրովնիկի ծովափում ընտանիքի հետ միասին ամառային հանգստի մեկնած ՔՊ-ական պատգամավոր Սարուխանյան Կարենին կնոջ ու երեխաների աչքի առաջ ցուցադրաբար շան սատակ են արել. ծեծողները հայեր են եղել:
Պատճառը եղել է այն, որ ռեստորան այցելած տղամարդիկ վատ են արտահայտվել Նիկոլի մասին, ինչին արձագանքել է նույն վայրում ընտանիքի հետ հայտնված Նիկոլի պատգամավորն ու հաթաթա տվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ծեծուջարդը: Ասում են՝ Կարենին մի կերպ է հաջողվել ուշքի բերել, հազիվ են կարողացել փրկել նրա կյանքը:
Սա խոսուն դրվագ է այն իմաստով, որ ոչ միան ևս մեկ անգամ բացահայտում է դրսում հայերի իրական վերաբերմունքը ՔՊ-ի հանդեպ, այլև այն ապագան, որը սպասվում է հատկապես ՔՊ-ականներին. նրանք չեն կարողանալու հանգիստ քայլել կամ հաց ուտել ոչ միան Հայաստանում, այլև դրսում, քանզի հայ ժողովրդի կողմից որակվում են որպես անաղուհաց դավաճաններ:
Եթե ՔՊ-ականները ցանկանում են չարժանանալ Սարուխանյան Կարենի դառը ճակատագրին, ապա կարող են օգնել հեռացնել Նիկոլին:
ՔՊ-ականները գուցե օգնեն, բայց ա՛յ վոինները՝ դժվար…