13:32 , 23 հուլիս, 2025
ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնի է դարձել ՀՀ կառարավարության արձագանքը: Պարզվում է՝ Նիկոլը մտադիր չէ «Պուպուլիկին» տուն ուղարկել. հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան, ըստ Կառավարության, ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները, և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Պարզվում է՝ Ռոմանոսին նշանակել են, որպեսզի նա իբր կանխարգելի միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերը, ապահովի հանրային կարգը, վերացնի պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը, կանխարգելի հետագա չարաշահումները, բացառի ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկումը: «...Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-եզրափակել է Կառավարությունը:
Սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլը մտադիր չէ կանգ առնել: Ռոմանոսը, փաստորեն, «նվիրական» առաքելությամբ է ՀԷՑ-ում հայտնվել. Նիկոլը գործուղել է, որ հիմքեր նախապատրաստի՝ ՀԷՑ-ը Կարապետյանից խլելու. եթե անգամ ՀԷՑ-ում երբևէ խախտումներ գրանցված չլինեն էլ, «Պուպուլիկը» այն կհորինի ու իրականության տեղ կմատուցի: Այսինքն՝ գործ ունենք դեռևս առաջին էտապի հետ: Սա նշանակում է, որ Նիկոլը, փաստորեն, թքած ունի միջազգային դատական ատյանների վրա, իսկ նրա այդ «դուխի» աղբյուրը նույն Արևմուտքն է:
Խոշոր հաշվով ի՞նչ է անում Նիկոլը: Նա ռուսական ազդեցությունը դուրս է դնում Հայաստանից, իսկ այդ ճանապարհին պետք է ազատվել ռուսական կապիտալից, որի կարկառուն ներկայացուցիչներից է Սամվել Կարապետյանը; Այսինքն՝ թուրքերի երազանքն է ի կատար ածում մարդը՝ անկախ այս կամ այն ատյանի կողմից կայացված որոշումից:
Մնում է՝ հիմա էլ տեսնել, թե Կառավարության այս արձագանքին ինչ արձագանք կստացվի դրսից: Բայց ինչ էլ որ լինի, Նիկոլն իր ուղուց չի շեղվելու, ազգակործան իր ծրագրից չի նահանջելու, քանի որ հստակ պատվեր ունի: