«Մեր հարաբերություններն իդեալական են, մենք շփվում ենք մեկս մյուսի երեխաների հետ». Մարիամ Շահինյան


13:28 , 23 հուլիս, 2025

«Կարող եմ ասել, որ իդեալական  հարաբերություններ են, երբեմն զարմանում ենք, որ ամեն հարցի շուրջ կարծես իրար նման ենք մտածում և նույն ուղղությամբ ենք նայում: Սա ամենակարևոր բանն է, որ կարող եմ ասել:

Իմ երեխաները շատ առողջ են մտածելակերպի առումով և ոչ մի խնդիր չկա, իրենց համար կարևոր է, որ և՛ իրենց հայրը, և՛ մայրը լինեն երջանիկ ու խաղաղ մթնոլորտում անցնեն իրենց օրերը: Նույնն էլ Սերգեյի երեխաների մասով կարող եմ ասել: Նրանց հետ շփում ունենք», Asekose am-ի եթերում՝ խոսելով իր և հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հարաբերությունների մասին, անկեղծացել է դերասանուհի Մարիամ Շահինյանը:

Խոսելով ամուսնալուծության մասին՝ դերասանուհին նշել է, որ ինքը բնույթով թեթև մարդ է և չի սիրում ոչինչ ծանրացնել.

«Առհասարակ նեգատիվը փորձում եմ մինիմալի հասցնել ամեն տեղ: Այս հարցում ևս: Հարթ ու հանգիստ է անցել այդ փուլը»: