14:36 , 3 փետրվար, 2012
Երբ, որ դուք կմնաք միայնակ, երբ ոչ ոք չի լինի ձեր կողքին, ով ուղղակի հույս կտա ձեզ, կասի, որ լավ է լինելու, երբ ոչ մի ծանոթ ձայն չժպտա ձեզ հետ միասին, երբ ոչ մի հարազատ արցունք չարտասվի ձեզ հետ միասին, երբ դուք հասկանաք, որ ինքներդ ձեր ձեռքով վաղուց սպանեցիք ձեր երազանքները, երբ հասկանաք, որ երջանկությունն արդեն վաղուց լքել է ձեր աշխարհը…այդ վայրկյանին դուք կնայեք ձեր ամայացած աշխարհի բոլոր անկյունները և կտեսնեք, որ այնուամենայնիվ այնտեղ , փոքրիկ մի անկյունում, իր համար նստած, մի փոքրիկ մասնիկ, ձեր հոգուց մասնիկ մի փոքրիկ այնտեղ լացելով ձեր կողմն է նայում…
Երբ ոչ մի բառ չկա գրելու համար: Երբ ամեն ինչ թվում է այնքան անիրական, որ անգամ ցանկություն չկա փորձել ապրել համոզվելու համար, որ կյանքդ դեռևս չի ավարտվել: Երբ չես հասկանում, թե որտեղ է վերջանում քո իրականությունն ու սկսվում է քո երևակայությունը: Երբ շուրջ միայն սևություն ես տեսնում և լսում ես միայն լռության ձայնը: Երբ դատարկությունը լցվում է քո աշխարհները, մեկը մեկի հետևից ավիրելով քո երազանքների հորինած ապագաները: Երբ այլևս ոչինչ չի լինում, հանուն, որի արժե ապրել…վայրկյանները: Հենց այդ պահին քո ամենավերջին վայրկյանները քեզ ուժ են տալիս: Քո կյանքի ամենալավագույն վայրկյանները, երբ դու իսկապես երջանիկ ես եղել…Նրանք երբեք չեն կորի, նրանք այստեղ են, քո կողքին…
Երբ դու հասկանաս, որ այս աշխարհում քեզ ոչ ոք երբեք այդպես էլ չնկատեց: Երբ հասկանաս, որ դու արդեն ծերացել ես, քո ժամանակն արդեն անցել է վաղուց: Երբ զարմանաս, թե ինչո՞ւ է ամեն ինչ ավատվում այսքան արագ: Երբ ուղղակի փորձես աչքերդ փակել և այլևս ոչ մի բառ չասելով լուռ պառկել քո միայնության մեջ՝ գնալով դեպի հավերժություն: Երբ այլևս ուժ չունենաս արտասվելու համար, քանի որ արցունքները բոլոր արդեն չորացել են վաղուց: Երբ նստես ու նայես քո անցած կյանքին, ու այնտեղ ոչ մի արժեքավոր պահ չգտնես: Երբ հասկանաս, որ կյանքդ անիմաստ անցել է վաղուց…հույսը: Այն քեզ իր վերջին շողերը կտա փոխելու համար, այն, ինչ դու ունես: Այն քեզ վերջին լույսը կտա տեսնելու համար, այն, ինչ դու երբեք այդպես չես էլ նկատել….
Եվ, երբ տիեզերքը պայթի, մարդիկ վերանան , իսկ այս բառերը դեռ ապրեն այստեղ: Երբ ես չլինեմ , բայց այս երգերը հնչեն դեռ այստեղ: Երբ ոչինչ, ոչինչ…ոչինչ չմնա, բայց զգացմունքներս ես թողնեմ այստեղ…այս բառերի մեջ, այս տողերի մեջ, նվիրելով քեզ, որպես մի ընծա…ոչինչ չասելով, ուղղակի լուռ շշնջալով քեզ, որ օրերից մի օր ես քեզ սիրել եմ: Որ , երբ մահացավ մեր այս աշխարհը, նրանից մի մասնիկ, մի փոքրիկ մասնիկ պոկվեց և հեռու հեռավոր տիեզերքից այն կողմ գնաց և հետ գալով տուն, այս տողերի մեջ, նայեց նա աչքերին քո, և բառ չասելով պատմեց պատմություն…երբեք այդպես էլ չստեղված մի նուրբ, գեղեցիկ, տխուր, բայց ոչ իրական, երևակայական , տիեզերքից այն կողմ, սահմանից այն կողմ, երևակայության և երազանքի , իրական և նուրբ այս աշխարհների…
Երբ լռությունը կատարյալ ձայն է, դատարկությունդ կատարյալ պատկեր…