14:23 , 22 հուլիս, 2025Tert.am-ը գրում է․
Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, տարածաշրջանին սպառնացող հնարավոր անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Իմ հարգարժան գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հայաստան-Ադրբեջան հետպատերազմյան գործընթացների մասին՝ հատկապես ընթացիկ փուլում։ Այդ համատեքստում անդրադարձել եմ նաև հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին և առկա դրական դինամիկային։ Մենք համարում ենք, որ խաղաղության ուղին ունի լավ հեռանկարներ։ Այն իրական է, սակայն այդ ճանապարհի ավարտին հասնելու համար անհրաժեշտ մի շարք քայլեր դեռ չեն արվել՝ հատկապես հայկական կողմի կողմից», - նշել է Բայրամովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: