Նիկոլը շարունակում է մնալ առաջատարը, «վոինը»՝ «Օմեգայի» տակ


13:32 , 22 հուլիս, 2025

IRI-ն հրապարակել է նոր հարցման ադրյունքները, որոնք արձանագրել են բավական խոսուն պատկեր. Նիկոլը, շարունակելով մնալ առաջատարը, հավաքել է ընդամենը 13%, իսկ ահա Քոչարյանը 4%`զբաղեցնելով միայն երրորդ տեղը: Երկրորդ տեղում, չեք հավատա, Միրզոյան Արոն է հայտնվել՝ 5%:
Ըստ հարցման արդյունքների՝ եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ–ի օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4%-ը:

Սա ողբերգություն է. նույնիսկ այսքանից հետո Նիկոլը շարունակում է առաջատար մնալ, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խնդիրը նախևառաջ հասարակությունն է, քանի որ որևիցե նորմալ երկրում անհնար կլիներ արձանագրել նման պատկեր, երբ երկիրը կործանածն ու ազգային ինստիտուտները քայքայողը, փաստորեն, շարունակում է մնալ լիդերի տեղում:
Մյուս կողմից՝ իրավիճակը ողբերգական է նաև Նիկոլին 2026-ին «կռել» պատրաստվողերի համար. 4%-ը խայտառակություն է, բայց և նկատենք՝ արդար ցուցանիշ. որպեսզի 4-ը դառնա 6, 6-ն էլ՝ ասենք 16, պետք է գործ անել, այլ ոչ թե շոուներ: Կա՞ երաշխիք, որ մինչև 2026-ը այդ 4%-ը չի դառնա 0,4%: Իհարկե, չկա: Հետևություն՝ Նիկոլին չպետք է թողնել, որ հասնի 2026:

Իհարկե, հրապարակված արդյունքները չեն կարող 100%-անոց դիտարկվել, բայց մոտավոր պատկերը դրանք տալիս են, իսկ այդ պատկերը ոչ մի լավ բան չի խոստանում՝ հաշվի առնելով հատկապես իմպիչմենտի գործընթացի ներկայիս վիճակը, որի պատճառը «Օմեգայի» չափ էլ հանրային վարկ չունեցող «վոիններն են», ցավոք: