Ադրբեջանագետ. Ադրբեջանի նախագահական ընտրությունները շոու են


13:07 , 1 հոկտեմբեր, 2013

Ադրբեջանագետ. Ադրբեջանի նախագահական ընտրությունները շոու ենPanorama.am-ը գրում է.

«Ադրբեջանը նախագահական ընտրությունները ցանկանում է ներկայացնել որպես շոու և գրանցվել են բազմաթիվ թեկնածուներ, որպեսզի արտաքին լսարանին ցուցադրեն ազատ խոսքի առկայություն և այլընտրանքային ընտրություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների պաստառները պոկվում են քաղաքների փողոցներից և թեկնածուները այդ հարցով արդեն դիմել են ԿԸՀ-ին:

«Ադրբեջանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Իլհամ Ալիևը կարողանում է շեղել հասարակության ուշադրությունը դեպի մանր խնդիրներ և օգտագործել այդ իրավիճակը հօգուտ իրեն»,-ասաց Ս. Ասատրյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի ընտրություններում թեկնածուների մեծամասնությունը չունեն այն ռեսուրսները և հնարավորությունները, որպեսզի մրցակցեն Իլհամ Ալիևի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ