08:05 , 22 հուլիս, 2025Բեն Ավետիսյանի եւ Դիանա Տոնոյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում բնակվող ամուսինների երկրորդ երեխան: Զույգը որդի է ունեցել: Այս մասին դերասանը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով որդու փոքրիկ ոտքի լուսանկարը:

«Բարի գալուստ, Դանի»,-հրապարակումը մակագրել է Բենը:
Հավելենք, որ զույգը նաեւ մեծացնում է դստերը՝ Բիանային: