88-ամյա տղամարդու հողամասում կանեփանման զանգված է հայտնաբերվել


18:46 , 21 հուլիս, 2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։