Նիկոլի Նազիկը «առյուծի կա՞թ է խմել»


14:29 , 21 հուլիս, 2025
Իլհամի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին վերջին հայտարարությունները մեկնաբանել է Նիկոլի մոտ մամուլի խոսնակ աշխատող Բաղդասարյան Նազիկը: Հիշեցնենք՝ Իլհամն անարգել մուտք ու ելք էր պահանջել Նիկոլից՝ հայտարարելով՝ Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն, միաժամանակ հավելել՝ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի: Կարճ ասած՝ Իլհամը պահանջել էր դասական միջանցք, որի վրա չպետք է տարածվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որևէ մեկի վերահսկողությունը:
Եվ ահա Նազիկը, «առյուծի կաթ խմած», վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է հայկական կողմը քննարկում ու առաջ մղում:
Իլհամի հայտարարությունները սովորաբար իշխանական շրջանակներն անարձագանք են թողնում, բայց այս անգամ Նազիկի բերանով Նիկոլը փորձել է իբր հակազդել թուրքին: Իրականում ոչ մի հակազդեցություն էլ չէր լինի, եթե չլիներ Իրանի գործոնը. այս մի քանի օրվա ընթացքում Թեհրանից Նիկոլին եկել են այնպիսի ազդակներ, որոնք չէր կարող Աննայի «ամուսինը» արհամարհել. հասկացրել են, որ «հետևը փետ կկոխեն», եթե իրենց մեջքի հետևում խաղեր տա:
Նազիկը փորձել է «մեսիջ» հղել Իրանին՝ հավատացնելու, որ մտադիր չեն Սյունիքը տալ Իլհամին: Սակայն ակնհայտ է, որ Նիկոլը տվել է իր համաձայնությունը, ուղղակի չունի «դուխ»՝ խոստովանելու ու բացահայտորեն հայտարարելու այդ մասին:

Ինչ վերաբերում է Իլհամին, ապա նա որոշել է ինքն իրեն երևակայել մի նոր գերտերություն, ինչը կարող է կործանաար լինել Բաքվի համար՝ նկատի ունենալով հատկապես Մոսկվայի հետ հարաբերություների ներկայիս որակն ու տենդենցները: