«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել


13:50 , 21 հուլիս, 2025
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: 
Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը: 
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի եհրթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գ. Խաչատրյանի գլխավորությամբ: 
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վահրամ Գրիգորյանն ու պարեկ Անդրանիկ Ալավերդյանը: 
Դեպքի մասին «Զվարթնոց»-ի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործութունների քննության բաժին, ոիտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ավագյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:  
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան: