Պետրոսյան Ռոմանոսը մշակել է հետևյալ պլանը՝ ՀԷՑ-ի վարկաբեկման միջոցով վարկաբեկել Սամվել Կարապետյանին


13:51 , 21 հուլիս, 2025
Լրագրողների հետ ճեպազրույցում «Պուպուլիկը» վստահեցրել է, որ պատրաստվում է իր նոր պաշտոնում հաշվետվություն ներկայացնել ժողովրդին ՀԷՑ-ի՝ նախորդ տարիներին արած-չարածի, այդտեղ տեղի ուենցած-չունեցածի մասին: Անդրադանալու են գնումներին, մատակարարումներին և այլ հարցերի, խորամուխ են լինելու գնագոյացման մեխանիզմների մեջ և այլն:
Պետրոսյան Ռոմանոսը, որ կոչ է արել Ղազնինյանին արագ հեռանալ, մշակել է հետևյալ պլանը՝ ՀԷՑ-ի վարկաբեկման միջոցով ՔՊ-ն վարկաբեկելու է Սամվել Կարապետյանին: Եթե նույնիսկ ամեն ինչ ՀԷՑ-ում անթերի լինի, ինչը, բնականբար, անիրական է, ապա «Պուպուլիկը» ինքը գլխից օյիններ կհորինի ու մեծ աղմուկ կբարձրացնի՝ ժողովրդին համոզելու, թե իբր ՀԷՑ-ն ազգին թալանել է, իսկ եթե թալանել է, ուրեմն թալանողը Սամվել Կարապետյանն է, իսկ եթե այդպես է, ուրեմն չի կարելի նրան վստահել: Այսպիսով՝ «Պուպուլիկի» լուծելիք խնդիրը բացառապես ու միմիայն քաղաքական է. Նիկոլը պատրաստվում է 2026-ին:
Մյուս կողմից՝ անկախ ամեն ինչցից բաց է մնալու հարցը, թե ինչու այդ «թալանի» մասին ՔՊ-ն հիշեց միայն 2025-ին մի դեպքում, երբ կարելի էր այդ հարցերը կարգավորել դեռևս 2018-ին: Ա՛յ այս հարցն է, որ արժեզրկելու է պուպուլիկների բոլոր ջանքերը՝ մարդկանց հիմարի տեղ դնելու: