Հայաստանում 2025 թվականի ամառային զորшկոչի ժամկետը նախատեսվում է երկարաձգել


17:45 , 20 հուլիս, 2025

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով.

2) 5-րդ կետում «հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ը» բառերով.

3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «հուլիսի 25-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 10-ը» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– նշված է ՊՆ ներկայացրած հիմնավորման մեջ։