Վանաձորում 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում 8-ամյա տղային հայտնաբերել են հոր ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում


17:43 , 19 հուլիս, 2025
Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։ 
Փրկարարները, ոստիկանները, պարեկները ու երեխայի հարազատները սկսել են որոնել 8-ամյա երեխային և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։