Բրիտանիայում տնային տնտեսուհին 3 տարի շարունակ առաջատար բրենդների 900 պայուսակ է գողացել


12:20 , 1 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում 48-ամյա տնային տնտեսուհին գողության երկարատև արշավ է իրականացրել՝ գողանալով առաջատար դիզայներների, այդ թվում՝ Prada, Gucci և Louis Vuitton պայուսակներ, գրում է The Telegraph-ը:

Ոստիկանությունը համոզված է, որ նա Բրիտանիայի ամենահարուստ պայուսակ գողացողն է. նա պայուսակ է գողացել 3 տարվա ընթացքում գրեթե ամեն օր:

Գողությունն իրականացնելու համար կինն առանց պայուսակի մտել է խանութներ, այնուհետ ընտրել է պայուսակ, վրայից հանել անվտանգության ազդանշանը և գցելով ուսին դուրս եկել խանութից: Պայուսակներից մի քանիսը 1000 ֆունտ ստեռլինգ արժողության են եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ