Տաջիկստանը երկարաձգել է ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը


12:14 , 1 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Տաջիկստանը վավերացրել է ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը մինչեւ 2042 թվականը, տեղեկացնում է lenta.ru-ն: Հոկտեմբերի 1-ին համաձայնագիրը հաստատել է Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը:

Ռուսական կողմը Տաջիկստանին պետք է ապահովի ժամանակակից ավիացիայով, հրետանիով, կապի միջոցներով, զենիթային համակարգերով, զրահատեխնիկայով եւ այլ զենքերով: