15:06 , 16 հուլիս, 2025
Քոչարյանամերձ «
Fact-check.am»-ը փորձել էր մաքրել իր ֆինասնավորմամբ զբաղվողների հետքերը՝ Նիկոլի կարիերային աճի գործում ունեցած անուրանալի ներդրմանը վերաբերող՝ գեներացնելով մի թեզ, թե իբր Քոչարյանի իշխանության գալուց հետո Նիկոլի լրագրողական գործունեության հովանավորչության հարցում երկրորդ նախագահը կապ չի ունեցել, այլ ունեցել են նրա ենթականերից մի քանիսը. նրա մեջքի հետևում են Նիկոլին հովանավորել, մինչդեռ նախագահը Նիկոլի անուն–ազգանունը մեկ-երկու անգամ էր լսել:
Այս թեզը, իհարկե, ծիծաղելի է, քանի որ Քոչարյանին մոտիկից ճանաչողները տեղյակ են, որ անհնար է նրա մեջքի հետևում խաղեր տալը, ու առանց նրա իմացության կամ թույլտվության ոչ ոք «առյուծի կաթ չէր խմել», որ Նիկոլին օգներ տեղեկատվական դաշտում մանիպուլյացիաներ անել:
Նիկոլը բոլոր երեք նախագհների օրոք էլ իրեն լավ է զգացել, և դա փաստ է, բայց չգիտես ինչու, երեքից միայն մեկն է հիմա փորձում հերքել փաստը, որ Նիկոլի վերելքի սկիզբը հենց իր նախագահության օրոք է դրվել,ավելին՝ հենց այդ ժամանակհատվածում էր, որ Նիկոլն առաջին անգամ Թուրքիա էր մեկնել: Սա չափազանց կարևոր արձանագրում է՝ հատկապես հաշվի առնելով քոչարյանականների անթաքույց մեղադրանքները, որ հնչում են Սերժ Սարգսյանի հասցեին, որի դեմ այդ ուժերը չեն դադարում կատաղի պայքար մղել: