Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հրաժարական է տվել. նա կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը


18:28 , 15 հուլիս, 2025

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

Հրաժարական տալուց հետո նա կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, փոխանցում է ura.news-ը:

Նոր վարչապետ կդառնա Յուլիա Սվիրիդենկոն։