Էջմիածնի նախկին քաղաքապետ Գասպարյան Դինուլիկը դիլեմայի առաջ է հայտնվել


15:41 , 15 հուլիս, 2025
Էջմիածնի քաղաքապետ Գասպարյան Դինուլիկին Նիկոլը մտադիր է քրեական պատասխանատվության ենթարկել. նրան մեղադրանք է առաջարդվել, բայց թե կոնկրետ ինչ, առայժմ հայտնի չէ: Ինչպես փոխանցել է «Ազատություն»-ը, Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունը հրաժարվել են մեկնաբանել:
Դինուլիկը երկար տարիներ ծառայել էր Նիկոլին հավատարմությամբ, բայց հատկապես մարդի գնալուց հետո հայտնվել էր կոռուպցիոն և այլ բնույթի սկանդալների կիզակետում. խաղամոլ ամուսինը լիովին փոխել էր նրա հանրային դեմքը՝ այն մոտեցնելով իրականությանը: Մայիսն էր, երբ Դինուլիկը շատերի համար անակնկալ կերպով հրաժարական ներկայացրեց ու փորձեց դա մատուցել որպես իր ազատ ընտրության արդյունք: Այժմ տեղի ուենցողը փաստում է, որ դա այնքան էլ այդպես չէր:

Նիկոլը կփորձի «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել». նախ՝ պատասխանատվության ենթարկելով Դինուլիկին՝ կջանա ստեղծել արդար ղեկավարի տպավորություն, ապա՝ թերևս կստիպի Դինուլիկին թալանածով ավելի առատաձեռնորեն կիսվել: Ըստ երևույթին, Նիկոլը կասկածում է, որ Դինուլիկն իր կերածի մեծ մասն Աննային չի տվել, այլ խաղամոլ ամուսնու թավաններն է պաբերաբար փակել: Իսկ դա աններելի հանցանք է, որի համար պետք է նստել կամ ողջ ալան-թալանն Աննային փոխանցել, որ վերջինս Չինաստան մեկնելիս նյութապես իրեն ավելի ապահով զգա, որ կարողանա ուսման վարձը վճարել:

Թե որ տարբերակը կընտրի Դինուլիկը, պարզ կդառնա շուտով: