11:35 , 1 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
«Հակոբ Ինջիղուլյանի մտադրությունները պարզել այս պահին, ցավոք, չենք կարող, իսկ պաշտոնական Բաքվի հայտարարություններին վստահելու որևէ հիմք չունենք»,- մեկնաբանելով Ադրբեջանից հնչող հայտարարություններ այն մասին, թե հայ ռազմագերին մտադրություն է հայտնել տեղափոխվելու երրորդ երկիր,Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Անդրադառալով հայ ռազմագերու մտադրությունների առնչությամբ հնչեցված տարաբնույթ մեկնաբանություններին, Դ. Ջամալյանը նշեց, որ «ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա չարժե հեռուն գնացող հետևություններ անել»: