Բորիկինն ընդամենը խոսելն է, իսկ քաղաքական հետևանքները տերերն են կրում


12:31 , 14 հուլիս, 2025
Իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ Մուրազի Բորիկի որոշ հայտարարություններից հետո նրա հյուրերից մեկը կոչ էր արել «կրակի վրա յուղ չլցնել»՝ զգալով, թե ինչպես է Բորիկը փորձում պառակտել ընդդիմությանն ու թիրախավորել Սերժ Սարգսյանին: Ընդ որում՝ հյուրը ընդգծված պրոքոչարյանական գործիչներից մեկն էր, որ չէր ցանկացել Բորիկի «ջրաղացին ջուր լցնել ». ընգծել էր, որ ընդդիմությանը միասնականություն է անհրաժեշտ:
Ինչո՞ւ է այս դրվագը, որ ոմանց կարող է աննշան թվալ, կարևոր: Կարևոր է, քանի որ այն բացահայտում է Բորիկի բանսարկու էությունը. փորձել է իր տերերից ավելի հակասարգսյանական թվալ, որ նրանց հաճոյանա, սակայն համը հանել է ու նախատվել:
Բորիկին թվում է՝ եթե անվերջ թիրախավորի իմպիչմենտի պրոցեսը, ՀՀԿ-ին կամ երրորդ նախագահին, նրանց դեմ սև քարոզչություն իրականացնի՝ նույնիսկ ինքնագլխություն դրսևորելով, ճակատը պաչելու են ու փողը շատացնեն: Բորիկը փորձել է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել», որ փող տվողը չհիասթափվի, բայց, փաստորեն, հակառակ արդյունքի է հանգել:

Մնոմ է՝ հետևություններ անի Բորիկն ու հասկանա, որ համը հանելու դեպքում կարող է բախվել հետևանքների. Բորիկինն ընդամենը խոսելն է, իսկ քաղաքական հետևանքները տերերն են կրում: