Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի


17:21 , 12 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է․

Մեր համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։

«Դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող իրականությունն ու տեղի ունեցած իրադարձությունները, ասել է նա տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- նշել է նա։