12:43 , 11 հուլիս, 2025
Փորձելով վարկաբեկել երրորդ նախագային՝ Մուրազի Բորիկը նրան ներկկայացրել է որպես ծայրահեղ լիբերալիզմի ջատագով՝ պնդելով, թե չնայած ՀՀԿ-ն պահպանողական ուժ է, սակայն ինքը՝ Սերժ Սարգսյանը, ծայրահեղ լիբերալիզմի հովանավորն է եղել Հայաստանում. նրա իշխանության օրոք են Հայաստանում հայտնվել Ստամբուլյան ու Լազարոտեի կոնվենցիաները և այլն:
Բորիկը, իհարկե, մանիպուլացրել է. Բորիկի երևի չգիտի, բայց իրականությունն այն է, որ շնորհիվ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վարած քաղաքականության է, որ վերոհիշյալ կոնվենցիաներից բխող վտանգները հնարավորինս չեզոքացվել են՝ այդպես էլ պրկատիկորեն կյանքի չկոչվելով ու չհաստատվելով: Այն կոնվենցիաները, որոնց մասին Բորիկը խոսել է, Արևմուտքի կողմից բոլոր հնարավոր երկրներում առաջ մղվող ամենագլխավոր օրակարգերից է՝ անկախ նրանից, թե այս կամ այն երկրում ինչ իշխանություն է գործում, լիբերալ, թե՝ պահպանողական,հետևաբար՝ ի՞նչ կապ ունի այստեղ Սարգսյանը հատկապես մի դեպքում, երբ նրա օրոք նույն Ստամբուլյան կոնվենցիան ամբողջությամբ չի էլ հաստատվել:
Բորիկին փող տվող ու փողի ուժով նրան Սերժ Սարգսյանի դեմ մաշող Քոչարյանի օրոք էլ Հայաստանում հիմնավորվեց Սորոսի հիմնադրամը: Հիմա ի՞նչ, Բորիկը կարո՞ղ է պնդել, թե Քոչարյանը սորոսական է կամ ասենք Արևմուտքի շպիոն:
Բորիկը նման պնդում, իհարկե, երբեք չի անի, քանի որ անելու դեպքում ամենամեծ կտորը կմնա ականջը կամ ուղղակի կդադարեն հոսել փողերը, որոնք նա ստանում է ոչ թե ճշմարտությունն ասելու, այլ բացառապես Սերժ Սրագսյանին սևացնելու համար, որից հաճույք է ստանում, որի շնորհիվ հոգեբանորեն ինքնահաստատվում է «վոինը»՝ Նիկոլի դիրքերը հզորացնելով: