Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը՝ ըստ ադրբեջանական մամուլի


14:49 , 10 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկել են խաղաղ օրակարգի առանցքային հարցեր՝ սահմանի դելիմիտացիա, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում և զարգացում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում և այլ թեմաներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել ինչպես աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել ենք, որ Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են: