12:19 , 10 հուլիս, 2025
Քննչական կոմիտեն հրապարակել է դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները։
Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։
Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց։