Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը


08:46 , 10 հուլիս, 2025
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։
Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։