Վինձորի ամրոցում, ի պատիվ Մակրոնի և նրա տիկնոջ, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն


16:22 , 9 հուլիս, 2025

Վինձորի ամրոցում պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ:

Ընդունելության ժամանակ Մակրոնը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ իր աշխույժ պահվածքի պատճառով:  Նա ուրախ լսում էր, թե ինչպես է  թագավոր Չարլզը խոսում ֆրանսերեն՝ այդ ընթացքում աչքով անելով արքայադուստր Քեյթին: Այս մասին գրում է Sky News-ը:

Բացի դրանից, Մակրոնը խախտել է արարողակարգը՝ առաջ քայլելով թագավոր Չարլզից:

Նշենք, որ Մակրոնը տիկնոջ հետ պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում: