Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է Բաքու


18:06 , 7 հուլիս, 2025

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նա Բաքվում է՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի նիստին մասնակցելու համար: