Հարգելի Սերգեյ Դնաիելյան, որքա՞ն են վճարվում ձեր խեղկատակությունների համար


09:55 , 1 հոկտեմբեր, 2013

Պարոն Սերգեյ Դանիելյան անկեղծ ասած սկսել եմ մտածել, որ Դուք լուրջ հոգեկան խնդիրներ ունեք ու հարցն այն չէ, որ Դուք «աբիժնիկ» եք Եկեղեցուց կամ եկեղեցականներից, ոնց հասկանում եմ արդեն երկրորդ տեսանյութում Դուք ամբողջովին կամ մասնակի կերպով հարձակման թիրախ եք դարձնում Եկեղեցուն կամ եկեղեցականներին, այլ ինձ համար հարցն էն է, թե կոնկրետ ով է Ձեր այս խեղկատակությունների շարքի պատվիրատուն, ով է այնքան շռայլ գտնվել, որ այս հիմարությունների համար դրամ է վճարել: Ախր լավ չէր լինի շարունակեիք մնալ կամ «Մեծ մամե» կամ «Ջեմիկ»: Հասկացեք ի վերջո ծաղրածուների պակաս մեր հասարակական-քաղաքական դաշտում առանց այն էլ չունենք, Դուք ինչու եք մշակույթի կամ արվեստի գործչի բարի անունը աղտոտում այս եղանակով, մեկ է չեք դիմանա մրցակությանը: Երևի հասկացել եք, որ հայհոյանքների առատաբուխ կիրառումով եք փորձում լսարան շահել: Պետք չի ախր չափազանց էժան է: Լավ ամեն բան մի կողմ, իսկ գոնե նորմալ փող տալիս են Ձեզ այս խեղկատակությունների համար, թե ուղղակի օրվա հացի հաշվով: Հենց հիմա Դուք մսխում եք Ձեր հարգանքն ու բարի անունը: