15:26 , 5 հուլիս, 2025Tert.am-ը գրում է.
Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ Այս առնչությամբ Արմաշ եպիսկոպոսը շեշտեց, որ քրիստոնեությունն առաջնորդում է ամենքին Աստծո կամքին հնազադնությամբ, նվիրումով և զոհաբերության ոգով հասնելու իրական ազատության ու պատասխանատվությամբ հանձն առնելու և հաղթահարելու բոլոր գայթակղություններն ու փորձությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: