Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան


00:40 , 5 հուլիս, 2025

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցություններին, ասել է Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։

Երկու առաջնորդները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, իսկ Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև համերաշխությունը կարող է ծառայել որպես համերաշխության մոդել։