19:44 , 4 հուլիս, 2025Tert.am-ը գրում է․
«Կարևոր է՝ բոլորը հասկանան, որ այս ճանապարհին որևէ քաղբանտարկյալ միայնակ չէ։ Սա աջակցության երթ է, մենք մեր աջակցություն ենք հայտնում ազգային բարերար Սամվել Կարապետանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
Լրագրողները նրան հարցրեցին, ինչպե՞ս է գնհատում Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալը ինչին նա պատասխանեց այսպես. «Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից, չեն վախենում բանտերից»։
Համբարձումյանը խոսեց նաև իմպիչմենթի գործընթացի մասին, հույս հայտնեց, որ ընդդիմությունը կմիավորվի այդ գործընթացի շուրջ և իրենք հաջողության կհասնեն։