12:52 , 4 հուլիս, 2025Tert.am-ը գրում է.
«Ամբողջ օրը զինվորական խրամատից եք խոսում, ձեզ դրել եք զինվորական փորձագետի տեղ, մեծ-մեծ խոսում եք: Այս մասին ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Ասենք օրինակ, որ որևէ հիմնարկում ղեկավարը զբաղված լինի իր առանձնատունը սարքելով՝ նախապատերազմական և հետպատերազմական վիճակում էլ՝ սաունան ու բասեինը վայելելով, որը կառուցվել է իր ենթակա կապշին վարչության պետի ուղիղ մասնակցությամբ և պետության համար մրցույթ հաղթած շինարարի միջոցներով, որը որակվել է՝ քեզ մրցույթ ենք տվել, կգաս մեր համար առանձնատուն կսարքես:
Մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես, որ նախարարն իր ենթակա կապիտալ շինարարության վարչության պետին տվել է նման առաջադրանք, մինչդեռ վերջինս պատասխանատու է զորանոցներ, խրամատներ կահավորելու, այլ ենթակառուցվածքներ սարքելու համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: