Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում՝ 3 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար


10:26 , 4 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան։

Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցն է, ինչպես նաև նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս պահին ներկայացնում է միջնորդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: