00:32 , 4 հուլիս, 2025Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի կառավարության կողմից Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչելու որոշման մասին։
Ավելի վաղ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ստացել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Գյուլ Հասան Հասանի հավատարմագրերի պատճենները։