Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին


22:41 , 3 հուլիս, 2025
Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը,  Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Բաղրամյանը, իր վարած «GEELY» մակնիշի էլեկտրոմոբիլով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։