Զոհեր և անհետ կորածներ կան. Բալի կզղու մոտ լաստանավ է խորտակվել


11:56 , 3 հուլիս, 2025
Ինդոնեզական Բալիկղզումոտ 65 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել, հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ առնվազն 4 մարդ զոհվել է, 23-ը՝ փրկվել։ Շատերը համարվում են անհետ կորած։

Նավը խորտակվել է նավարկության մեկնարկից մոտ 25 րոպե անց։
Ինդոնեզիայի ԱԳՆպաշտոնական տեղեկատվության համաձայն՝ լաստանավում օտարերկրյա քաղաքացիներ չեն եղել։ Արտակարգ պատահարի պատճառներն անհայտ են։