Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել՝ երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար. Զախարովա


14:52 , 2 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է.

Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիներ։

«Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն չի տրամադրվել»,- հայտնել է Զախարովան:

Հիշեցնենք՝ երկու երկրների միջև իրավիճակը սրվեց, երբ ձերբակալվեցին «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիր։ Դրանից առաջ ձերբակալվել են նաև Բաքվում գտնվող մի խումբ ռուսաստանցիներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: