14:13 , 2 հուլիս, 2025
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր հատվածներում։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանը, 17-ամյա Կարեն Նաղդալյանը և Արագածոտնի մարզում հաշվառված 20-ամյա Արտյոմ Ս.-ն:
Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել վարորդը:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի