Օր-էջերով թերթված կյանքի օրացույցից
Խոստումները, որպես խայտաբղետ թիթեռ,
Իշխողների շուրթից թռան անէացան,
Հայտարարում միայն հույսը մնաց անմեռ:
Առավոտվա վեցից մինչև ավարտն օրվա
Քեզ կպատմեն հեքիաթ լավ օրերի մասին,
Իսկ երբ վերադառնաս գիրկը կնոջ քո տաք,
Ջերմ բոցերում գուցե սերես մի նոր ճորտի:
Խոհանոցիդ պատից կախված քառակուսին
Մինչ այդ դեռ կտեղա մի նոր բառահեղեղ,
Որ հասկանաս,- առանց գործող նախագահի
Մութ խավարում չկա անգամ լուսո կանթեղ:
Կյանքը մեզ շնորհված լոկ մեռնելու ձև է,
Մենք վազքուղի հանված նժույգներ ենք մի-մի,
Եվ մտրակի սովոր սլանում ենք, սուրում,
Ճաշակելու համար վարսակ կամ էլ… գարի:
Եղունգներով խրվեմ սիրտը մոլորակի,
Ու խելահեղ վազքն այս գուցե և հապաղեմ,
Ու՞ր եք ձգտում , Աստծո կերպարանքով մարդիկ,
Ձեզ մատուցված կյանքում չկա Երուսաղեմ…
Դավիթ Վանյան 07.05.2013թ.
Gary Benfield