Ադրբեջանի դեսպանը ավելի քան մեկ ժամ անցկացրել է ՌԴ արտգործնախարարությունում


12:26 , 1 հուլիս, 2025

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ավելի քան մեկ ժամ անցկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Դեսպանը նախարարության շենքից դուրս է եկել և որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։ 

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։