18:26 , 30 հունիս, 2025Երկուշաբթի գիշերը՝ ժամը 2:50-ին, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժը զգացվել է Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղում։
Կիրակի օրը գիտնականները 15 երկրաշարժ են գրանցել Շիվելուչ հրաբխի մոտ։