Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում․ Մակրոն


16:42 , 29 հունիս, 2025

Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։

«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։