Ռուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել


18:12 , 28 հունիս, 2025

Մոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։

Այս մասին հայտարարել է հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում։

«Ներկայումս մենք իրականացնում ենք խոշորամասշտաբ համատեղ նախագծեր, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», որի մեկ գիծը գազ է մատակարարում Թուրքիայի ներքին շուկա, իսկ երկրորդը՝ Եվրոպա։ Նախագծերը հաջողությամբ իրականացվում են։

Մենք ակնկալում ենք շարունակել մեր երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ ենք ընդլայնել այն։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցում այս ուղղությամբ»,-ասել է Ալեքսանդր Նովակը։