«Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է


22:20 , 26 հունիս, 2025
Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: