ՀԷՑ-ը բոլոր գծերն անցել է, արտահերթ նիստով այն կպետականացվի. Փաշինյան (Video)


11:56 , 26 հունիս, 2025

Tert.am-ը գրում է.

Էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված. երեկ ես մասնակցում էի Homplex հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ երկու տարբերակ կա. մի տարբերակ էն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն էն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են: Այն, ինչ որ ասել ենք, առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, պրոցեսը չի լինի մեկ փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: